11:44 | 08.06.20 | Նորություններ | 1551

Google Docs-ն ԱՄՆ-ում ցուցարարների համախմբման գործիք է դարձել

Միացյալ Նահանգներում վերջին օրերին ընթացող բողոքի ցույցերի մասնակիցները համախմբման եւ տեղեկատվության տարածման համար լայնորեն օգտագործում են Google Docs գործիքը:

MIT Technology Review-ի փոխանցմամբ, ցուցարարներին դուր է եկել Google Docs-ի պարզությունը եւ հասանելիությունը:

Այսպիսով, ցուցարարները ստեղծում են ֆայլեր տարբեր բովանդակությամբ՝ ռասիզմի մասին գրքերի ցուցակ, նվիրատվություններ ընդունող հիմնադրամների ցանկ, դիմումների եւ նամակների օրինակներ, ինչպես նաեւ ցույցերի ժամանակագրությունը՝ դեպի լուսանկարներ եւ տեսանյութեր տանող հղումներով:

Ցուցարարներին հատկապես գրավում է այն փաստը, որ Google Docs-ում տեղեկատվությունը կարելի է դիտել, խմբագրել անանուն ռեժիմում, ինչն անհնար է անել սոցցանցերի, մասնավորապես Twitter-ի եւ Facebook-ի դեպքում: