14:32 | 25.05.20 | Նորություններ | 2277

Ժամանակակից թեստավորմանը նվիրված վեբինար կանցկացվի

Մայիսի 25-ին՝ ժամը 20:30-ին, կանցկացվի վեբինար՝ նվիրված ժամանակակից թեստավորմանը եւ դրա պատմությանը:

Առցանց միջոցառման կազմակերպիչը Ալան Թյուրինգի անվան ծրագրավորման փիլիսոփայության դպրոցն է:

Վեբինարի բանախոսը Quality Testing Lab-ի հիմնադիր Արամայիս Հովհաննիսյանն է: Նա կխոսի ծրագրերի թեստավորման պատմության, թեստավորման մասնագիտության, դրա կարեւորության եւ ներկա մարտահրավերների մասին:

Հանդիպումը կկայանա Zoom հարթակում (Meeting ID: 894 8192 4666):