11:52 | 22.05.20 | Նորություններ | 2495
Facebook-ը նախատեսում է առաջիկա 5-10 տարիներին ընկերության աշխատակիցների 50%-ին թույլ տալ անցնել աշխատանքի հեռավար ռեժիմի:
CNBC-ի փոխանցմամբ, Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգն այս մասին հայտարարել է աշխատակիցների հետ վիրտուալ հանդիպման ժամանակ:
Սկզբում ընկերությունը թույլ կտա աշխատակիցների մի մասին աշխատել տaնից: Եթե նրանք ցանկանան հեռավար աշխատելով փոխել բնակության վայրը, ապա մինչեւ 2021թ. հունվարի 1-ը գործատուին պետք է տեղեկացնեն այդ մասին:
Նոր բնակավայրից է կախված նաեւ աշխատավարձը. հաշվարկը հիմնված է լինելու տվյալ վայրում հարկերի եւ մի շարք այլ գործոնների վրա: Եթե աշխատակիցները չտեղեկացնեն, որ պատրաստվում են տեղափոխվել, ապա կլինեն լուրջ հետեւանքներ, նշել է Ցուկերբերգը:
Նա նաեւ տեղեկացրել է, որ պատրաստվում են հեռավար աշխատակիցների ներգրավման ակտիվ գործընթաց մեկնարկել: Սա հնարավորություն է աշխատանքում ներգրավել փոքր քաղաքներից տաղանդավոր մարդկանց:
Ցուկերբերգի խոսքով, ներկայում ընկերության աշխատակիցների 95%-ը հեռավար է աշխատում: Ընկերությունը թույլ է տվել աշխատակիցներին մինչեւ տարեվերջ տանից աշխատել: Գրասենյակները կբացվեն հուլիսին, եւ ընկերությունում դեռ որոշում են, թե որ աշխատակիցները պետք է գրասենյակ գան: