14:47 | 11.05.20 | Նորություններ | 2109

    Հաքերները 73 մլն օգտատերերի տվյալներ են վաճառում

    Հաքերային ֆորումներում հայտնվել են տեղեկություններ այն մասին, որ վաճառքի են հանվել մի շարք ինտերնետ ծառայությունների ավելի քան 73 միլիոն օգտատերերի տվյալներ:

    ZDNet-ի փոխանցմամբ, տվյալների վաճառքով զբաղվում է ShinyHunters հաքերային խումբը: Նշվում է, որ խումբը ներգրավված է եղել այս ամիս Ինդոնեզիայի էլեկտրոնային առեւտրի խոշորագույն հարթակի՝ Tokopedia-ի վրա հարձակման գործընթացում:

    Վաճառքի են հանվել Home Chef սննդի առաքման ծառայության, Minted եւ Bhinneka առցանց խանութների, Zooks առցանց ծանոթությունների հարթակի եւ մի շարք այլ ծառայությունների հաճախորդների մասին տեղեկություններ:

    Հիշեցնենք, որ ապրիլի կեսերին հայտնի դարձավ, որ հաքերները dark web-ում վաճառքի են հանել Zoom վիդեոզանգերի ծառայության ավելի քան կես միլիոն օգտահաշիվներ: Բազայում ընդգրկված էին ամերիկյան խոշոր համալսարանների եւ բանկերի աշխատակիցների էլ. փոստի հասցեներ: