17:21 | 23.04.20 | Նորություններ | 2615

Սկանդալները չեն ազդում Zoom-ի լսարանի վրա. դրանից ամեն օր 300 մլն մարդ է օգտվում

Գլոբալ կարանտինի օրերին Zoom վիդեոզանգերի ծառայությունից օգտվողների թիվն օրեցօր աճում է եւ արդեն կազմում է օրական 300 մլն օգտատեր:

Business Insider-ի փոխանցմամբ, այս մասին հայտարարել է ընկերության գործադիր տնօրեն Էրիկ Յուանը, նշելով որ սա 50%-ով ավելի է՝ ապրիլի սկզբի ցուցանիշից. այդ ժամանակ ծառայությունից օրական 200 մլն մարդ էր օգտվում:

Հատկանշական է, որ մեսենջերի օգտատերերի թիվն ավելանում է, չնայած դրա խոցելիությանն առնչվող վերջին սկանդալներին: Օրինակ, անցած շաբաթ հայտնի դարձավ, որ հաքերները dark web-ում վաճառքի են հանել Zoom-ի ավելի քան կես միլիոն օգտահաշիվ: Վաճառվող տեղեկատվության ցանկում են ոչ միայն մուտքանուններ եւ գաղտնաբառեր, այլեւ վիդեոզանգի URL հասցեն եւ HostKey-ն:

Հիշեցնենք, որ Zoom-ն ապրիլի սկզբին հայտարարեց անվտանգության աուդիտ անցկացնելու որոշման մասին: Պատճառը մեսենջերի անվտանգությանն առնչվող մի շարք մտահոգություններն են: