14:35 | 09.04.20 | Նորություններ | 1962

«Ծրագրավորման հիմունքներ» դասընթացների կազմակերպման մրցույթն ընդունում է հայտեր

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հայտարարում է դրամաշնորհների մրցույթ՝ այլ ոլորտներից դեպի տեխնոլոգիական ոլորտ սկսնակների համար «Ծրագրավորման հիմունքներ» դասընթացների կազմակերպման համար:

Ծրագրի նպատակն է կորոնավիրուսի հետեւանքով խոցելի ոլորտներում հայտնված մարդկանց, ինչպես նաեւ 2020թ. ԲՈՒՀ-երի շրջանավարտների համար ստեղծել պայմաններ՝ համապատասխան գիտելիքներ ձեռք բերելու եւ տեխնոլոգիական ոլորտ անցում կատարելու համար։

Մրցութային կարգով ընտրված 2 հազ. մասնակցի համար կանցկացվեն «Ծրագրավորման հիմունքներ» թեմայով երկամսյա դասընթացներ՝ շաբաթական առնվազն 2 անգամ հաճախականությամբ:

Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 85.0 մլն ՀՀ դրամ եւ տրամադրվելու է մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված ընկերությանը, որն իր հերթին կազմակերպելու է նշված դասընթացները՝ համաձայն ծրագրի:

Մրցույթին մասնակցության մանրամասները ներկայացված են այստեղ: Հայտերն ընդունվում են մինչեւ ապրիլի 15-ը՝ ժամը 16:00-ը: