Mail.ru ընկերությունը ներկայացրել է ICQ New մեսենջերը, որը ստեղծվել է շուրջ 10 տարի առաջ հայտնի ICQ մեսենջերի հիման վրա:
Коммерсантъ-ի փոխանցմամբ, հավելվածի նոր տարբերակում մեծ ուշադրություն է հատկացված խմբային հաղորդակցությանը: Արդյունքում, հավելվածի միջոցով կարելի է իրականացնել աուդիո եւ վիդեո զանգեր, որոնց միաժամանակ կարող է մինչեւ 30 հոգի մասնակցել:
Mail.ru-ում նշել են, որ մեսենջերի հիմքում արհեստական բանականության տեխնոլոգիաներն են: ICQ New-ում հնարավոր կլինի նաեւ բոտեր ստեղծել:
Բացի Windows, MAC եւ LINUX տարբերակները, ICQ New-ն կարելի է ներբեռնել AppStore-ից եւ Google Play-ից: