11:05 | 23.03.20 | Նորություններ | 85847

Վիվա-ՄՏՍ-ը Երեւանում գործարկում է անվճար առաքում իրականացնող շրջիկ սպասարկման կենտրոն

Վիվա-ՄՏՍ-ը Երեւանում գործարկել է առաքումների համար նախատեսված՝ հատուկ կահավորված շրջիկ սպասարկման կենտրոն: Առաքումն իրականացվում է անվճար:

Սպասարկման շրջիկ կենտրոնն իրականացնելու է Վիվա-ՄՏՍ-ի առցանց խանութի միջոցով ձեւակերպված պատվերների առաքում՝ Երեւանի տարածքում: Առաքվելու են հեռախոսներ, Wi-Fi երթուղիչներ, աքսեսուարներ ու նաեւ՝ SIM քարտեր:

Առաքումը կիրականացվի երկուշաբթի օրվանից (23.03.2020):

Սարքերն առաքումով պատվիրելու համար հարկավոր է այցելել Վիվա-ՄՏՍ-ի առցանց խանութ, ընտրել սարքն ու լրացնել պարզեցված էլեկտրոնային հայտ, կամ զանգահարել առցանց խանութի՝ կայքէջում նշված 093298700 համարով: Այնուհետեւ հաճախորդի հետ կապ կհաստատվի եւ նրան կուղղորդեն դեպի այն վայրը, ուր ժամանելու է սպասարկման շրջիկ կենտրոնը՝ սարքն, ինչպես նաեւ ցանկության դեպքում՝ SIM քարտն, առաքելու համար:

Գործարքները կկատարվեն կանխիկ ու անկանխիկ եղանակներով: Բջջային սարքերի ապառիկ վաճառք հասանելի չի լինելու: Գործարքները կիրականացվեն առանց բաժանորդ-աշխատակից անմիջական շփման՝ հատուկ լուսամուտի միջոցով:

Սպասարկման շրջիկ կենտրոնը կազմակերպվել է հատուկ կահավորված եւ Վիվա-ՄՏՍ-ի տարբերանշանը կրող«Ford Transit» մակնիշիմեքենաների հիման վրա: Առաքման շրջիկ սպասարկման կենտրոնի աշխատանքային ժամերն են 11:00-16:00, երկուշաբթիից` շաբաթ):

Վիվա-ՄՏՍ-ն առաքումն իրականացնում է հնարավորս սեղմ ժամկետներում` հաշվի առնելով առկա ծանրաբեռնվածությունը: Հնարավոր հերթերի դեպքում ընկերությունը հաճախորդներին հորդորում է պահպանել միմյանցից նվազագույնը 2 մետր հեռավորություն ու կրել դիմակ:

Առաքման շրջիկ սպասարկման կենտրոնները հագեցված են կանխարգելիչ միջոցներով, պարբերաբար ախտահանվում են, անձնակազմը տեղեկացված է կանխարգելման միջոցառումների վերաբերյալ: