15:25 | 18.03.20 | Նորություններ | 85974

Beeline-ը ռոումինգում հատուկ սակագներ է սահմանել

Հայաստանում Beeline-ը, հաշվի առնելով աշխարհում տեղի ունեցող իրադարձությունները, տեղեկացնում է, որ մարտի 17-ից 31-ը ընկած ժամանակահատվածում ռոումինգում գտնվող բոլոր բաժանորդներն անվճար կարող են զանգահարել ՀՀ Առողջապահության նախարարություն՝ +37410550601 եւ +37460838300 հեռախոսահամարներով:

«Մարտի 17-ին, 15 օր գործողության ժամկետով անվճար տրամադրվել է 500 ՄԲ, մեր բոլոր բաժանորդներին, ովքեր գտնվում են Եվրոպայում,  Վրաստանում, Ռուսաստանում, Ուկրաինայում, Չինաստանում, ԱՄՆ-ում, Կանադայում, Եգիպտոսում, Իսրայելում եւ մի շարք այլ երկրներում»,- հայտարարել են ընկերությունում:

Մինչեւ մարտի 31-ը ներառյալ՝ Եվրոպայի բոլոր երկրներում, Չինաստանում, ԱՄՆ-ում, Կանադայում, Եգիպտոսում, Իսրայելում եւ մի շարք այլ երկրներում կգործեն իջեցված սակագներ, մասնավորապես՝

- 5 անգամ կնվազի ինտերնետի սակագինը եւ կկազմի 10 դրամ:
- 3 անգամ կնվազի դեպի Հայաստան ելքային զանգի մեկ րոպեի սակագինը եւ կկազմի 50 դրամ:

«Beeline-ը մշտապես հոգ է տանում իր բոլոր բաժանորդներին անխափան ու մատչելի կապ տրամադրելու համար, իսկ այս բարդ իրավիճակում երկրից դուրս գտնվող մեր հայրենակիցները կկարողանան օգտվել ինտերնետից եւ ելքային զանգեր կատարել դեպի ՀՀ իջեցված գներով՝ մտերիմների հետ շփումը էլ ավելի հարմարավետ դարձնելով»,- նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Իջեցված սակագները կգործեն նաեւ Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող մեր հայրենակիցների համար։ Դեպի Հայաստան զանգի մեկ րոպեն կարժենա 50 դրամ, նախկին՝ 250 դրամի փոխարեն, իսկ ՄԲ-ի արժեքը 250 դրամից կիջեցվի 10 դրամի։