10:36 | 18.03.20 | Նորություններ | 2340

Xiaomi-ն սմարթֆոնն ախտահանող սարք է ներկայացրել

Կորոնավիրուսի համաճարակի ֆոնին չինական Xiaomi ընկերությունը ներկայացրել է EUE Phone ախտահանող սարքը, որը հեռացնում է սմարթֆոնի մակերեւույթից վտանգավոր միկրոօրգանիզմները:

Նշվում է, որ սարքը սպանում է մանրէների 99.9%-ը, իսկ վերամշակման գործընթացը տեւում է ոչ ավելի, քան 30 վայրկյան:



EUE Phone-ն ախտահանում է սմարթֆոնի էկրանը ոչ թե քիմիական նյութերով, այլ ուլտրամանուշակագույն լույսով: Բացի սմարթֆոնները, այն կարող է ախտահանել նաեւ այլ սարքեր, այդ թվում՝ անլար ականջակալներ, խելացի ժամացույցներ:

Չինաստանում սարքն արդեն կարելի է պատվիրել՝ $56 արժեքով:

Վերջին հետազոտությունները պարզել են, որ կորոնավիրուսային մանրէները կարող են մինչեւ 9 օր պահպանվել մետաղի, ապակու եւ պլաստիկի վրա, որոնցից էլ հիմնականում պատրաստված են էլեկտրոնային սարքերը: