13:38 | 17.03.20 | Նորություններ | 7928

Ucom սպասարկման կենտրոնները ժամանակավորապես չեն աշխատի

Ucom ընկերությունը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ հայտնել է, որ ընկերության սպասարկման կենտրոնները ժամանակավորապես չեն աշխատի:

«Երեկ հայտարարել էինք, որ մի շարք սպասարկման կենտրոններ կշարունակեն գործել արտակարք գրաֆիկով, սակայն հաշվի առնելով կորոնովիրուսով վարակված քաղաքացիների թվաքանակի կտրուկ աճը, ինչպես նաեւ կարեւորելով մեր բաժանորդներին եւ աշխատակիցների առողջությունը` Ucom ընկերությունը որոշում է կայացրել այսօրվանից ժամանակավորապես դադարեցնել սպասարկման բոլոր սրահների աշխատանքը»:

Բացառության կարգով աշխատելու է ընկերության Հյուսիսային պողոտայում տեղակայված սպասարկման գլխավոր գրասենյակը հատուկ գրաֆիկով եւ պայմաններով՝

- Աշխատանքային ժամերն են ամեն օր ժամը 10:00-19:00:
- Բաժանորդները մուտք կարող են գործել սպասարկման սրահ միայն դիմակով:
- Բաժանորդները մուտքից առաջ պարտադիր ջերմաչափվելու են:

Ծառայությունների եւ սարքավորումների ձեռքբերումը ամբողջությամբ տեղափոխվել է առցանց հարթակ:

Վճարումները կարելի է իրականացնել uPay հավելվածի միջոցով, ինչպես նաեւ այլ հարթակներում` TelCell, Mobidram, Idram, EasyPay եւ այլ վճարման տերմինալներով կամ հավելվածներով, ArCa համակարգի բոլոր բանկոմատներով եւ հավելվածով, բանկային մի շարք հավելվածներով եւ այլն:

Ընկերությունում հավաստիացրել են, որ տեխնիկական աջակցման բոլոր բաժինները վերահսկում են ծառայությունների որակը 24/7 գրաֆիկով, որպեսզի բաժանորդները ունենան անխափան կապ: