17:22 | 24.02.20 | Նորություններ | 3289
Մարտի 17-ից 18-ը Լոնդոնում կկայանա AI & Big data EXPO արհեստական բանականության եւ տվյալների բազայի ամենամյա կոնֆերանս-ցուցահանդեսը, որին Հայաստանը կմասնակցի միասնական տաղավարով:
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հայտարարել է, որ հնարավորություն կընձեռի պատվիրակության կազմում ընդգրկված 7 ընկերության ներկայանալ ցուցահանդեսին՝ Armenia միասնական տաղավարով: Մասնավորապես, նախարարությունը կապահովի ընկերությունների ներկայացուցիչների գիշերակացը եւ տաղավարում ներկայացվածությունը՝ յուրաքանչյուր ընկերությունից մեկ ներկայացուցչի համար:
Հայտերը հասանելի են այստեղ: Վերջնաժամկետը փետրվարի 29-ն է: