11:06 | 06.02.20 | Նորություններ | 16680

Fitness Club. Վիվա-ՄՏՍ-ն առաջարկում է հավելվածներ՝ ֆիթնեսի եւ առողջ ապրելակերպի սիրահարների համար

Ֆիթնեսի եւ առողջ ապրելակերպի բոլոր սիրահարներին՝ Վիվա-ՄՏՍ-ը առաջարկում է նոր Fitness Club ծառայությունը, որին բաժանորդագրվելով հնարավոր է ներբեռնել ֆիթնեսի եւ առողջ ապրելակերպի՝ ամենատարբեր ուղղվածության լիարժեք ֆունկցիոնալ հավելվածներ` սպորտի եւ ֆիզիկական առողջության զարգացման, առողջ սննդակարգի, մտքի մարզման ու զարգացման վերաբերյալ:

Ծառայությունը հասանելի է Android օպերացիոն համակարգով գործող բջջային սարքերի համար:

«Fitness Club» ծառայությանը բաժանորդագրվելու համար անհրաժեշտ է այցելել https://fitness.mts.am, ընտրել բաժանորդագրության ժամկետը՝ 1 օր, 1 շաբաթ, 1 ամիս (30 օր):

«Fitness Club» ծառայության առավելություններն են`

3 օր փորձնական օգտագործման հնարավորություն,
Հավելվածները հասանելի են առանց գովազդի եւ ներառում են հավելվածների բոնուսներ՝ առանց հավելյալ վճարի,
Fitness Club հավելվածի պատկերակը անմիջապես սմարթֆոնի Էկրանին ավելացնելու հնարավորություն՝ առավել հարմարավետ օգտվելու համար,
Fitness Club-ում ներառված հավելվածները ներբեռնելիս բաժանորդի հիմնական ինտերնետ փաթեթը չի սպառվում (մինչեւ 31.05.2020),
Գործում է վճարման պարզ եղանակ՝ անմիջապես բջջային հեռախոսահամարի հաշվեկշռից (կանխավճարայինի դեպքում) կամ ամսավճարի հետ միասին (հետվճարայինի դեպքում):

Ինչպե՞ս բաժանորդագրվել եւ օգտվել

Հաստատել ակտիվացումը https://fitness.mts.am կայքում. Մուտք գործել https://fitness.mts.am պորտալ. կբացվի ծառայության ակտիվացման էջ: Ակտիվացնելու համար ընտրել բաժանորդագրման տարբերակը եւ սեղմել «Բաժանորդագրվել» կոճակը:
Ուղարկել «Start1», «Start7» կան «Start30» SMS-հարցումը 906090 կարճ համարին: Ծառայության հետագա օգտագործման համար այցելել https://fitness.mts.am:

Ինչպե՞ս ապաբաժանորդագրվել

Ապաբաժանորդագրվելու համար անհրաժեշտ է ուղարկել Stop բառը 906090 (ի պատասխան կուղարկվի ապաբաժանորդագրությունը հաստատող հաղորդագրություն) կամ մուտք գործել հավելվածի «Իմ հաշիվը» բաժին եւ սեղմել «Ապաբաժանորդագրվել»:

Ծառայության գինը`

1 օրով բաժանորդագրվելու համար՝ 50 Դ
1 շաբաթով բաժանորդագրվելու համար՝ 300 Դ
1 ամսով բաժանորդագրվելու համար՝ 1000 Դ

906090 կարճ համարին ուղարկվող SMS հաղորդագրությունների համար հավելյալ գումար չի գանձվում: Բոլոր գները ներառում են ԱԱՀ: