17:11 | 04.02.20 | Նորություններ | 2315

TCL-ն այլեւս չի արտադրի BlackBerry սմարթֆոններ

TCL ընկերությունը հայտարարել է BlackBerry ապրանքանիշի սմարթֆոնների արտադրության դադարեցման մասին:

Ընկերությունում նշել են, որ սմարթֆոնների վաճառքը կդադարեցվի օգոստոսի 31-ին:

 

The Verge-ի փոխանցմամբ, արդյունքում BlackBerry բրենդը կարող է գոնե ժամանակավորապես անհետանալ: Թեեւ BlackBerry-ն ունի այլ արտադրական գործընկերներ եւս, սակայն այդ հարաբերությունները շատ ավելի սահմանափակ են:

«TCL Communication-ն այլեւս իրավունք չունի մշակել, արտադրել կամ վաճառել BlackBerry մոբայլ սարքեր»,- ասված է TCL-ի տարածած հաղորդագրության մեջ:

Չնայած արտադրության դադարեցմանը, BlackBerry սմարթֆոնները կշարունակեն տեխնիկական սպասարկում ստանալ մինչեւ 2022թ. օգոստոսի 31-ը: