17:47 | 26.12.19 | Նորություններ | 21224

    100 ԳԲ ինտերնետ եւ «Y» սակագնային պլան՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ից մի շարք սմարթֆոններ գնելիս

    Տոներին ընդառաջ՝ մինչեւ 2020թ. հունվարի 1-ը (ներառյալ) ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոններից սմարթֆոնների մի շարք մոդելներ գնելիս հաճախորդը կստանա 100 ԳԲ ինտերնետ՝ երկու ամսով, եւ «Y» սակագնային պլանից օգտվելու հնարավորություն` 30 օրով:

    Սարքերը կարելի է գնել թե՛ կանխիկ, թե՛ ապառիկ տարբերակով:

    Հասանելի սմարթֆոնների ցանկը ներառում է մի շարք մոդելներ, այդ թվում՝ «Honor», «Huawei», «iPhone», «Samsung», «Xiaomi» եւ այլն:

    Հիշեցնենք, որ «Y» սակագնային պլանը ներառում է.

    •    Snapchat, Instagram, Facebook, Viber, WhatsApp, Messenger, Zangi, Telegram հավելվածներից օգտվելու անսահմանափակ հնարավորություն*
    •    5 ԳԲ ինտերնետ
    •    400 րոպե ցանցի ներսում, դեպի ՀՀ ցանցեր, Արցախի ցանցեր, ԱՄՆ, Կանադա, ՄՏՍ Ռուսաստան
    •    10 000 ներցանցային րոպե՝ 400 րոպե փաթեթը սպառելուց հետո
    •    300 SMS դեպի ՀՀ բջջային ցանցեր

    Մինչեւ 2020թ. հունվարի 13-ը ներառյալ «Y» սակագնային պլանի բոլոր բաժանորդները կարող են նաեւ օգտվել «Amazon», «AliExpress», «Alibaba», «Taobao» եւ «eBay» առցանց գնումների հավելվածներից եւ կայքերից անսահմանափակ՝ իրենց փաթեթների 30 օր ժամկետում:

    Facebook-ից, Instagram-ից եւ Snapchat-ից «Y» սակագնային պլանի բոլոր բաժանորդները կարող են օգտվել անսահմանափակ՝ մինչեւ 29.02.2020թ.: