16:58 | 05.12.19 | Նորություններ | 8181

«Ռոստելեկոմ»-ը հանդես է եկել տարեվերջյան նոր` MagicPlay առաջարկով

2020թ․-ին ընդառաջ «Ռոստելեկոմ»-ը ներկայացնում է նոր՝ MagicPlay փաթեթային առաջարկը։ Այն ներառում է լայնաշերտ ինտերնետի, Սմարթ հեռուստատեսության եւ ֆիքսված հեռախոսակապի ծառայություններից օգտվելու հնարավորություններ ակնհայտ առավելություններով։

Բոլոր նրանք, ովքեր դեկտեմբերի 2-ից սկսած կբաժանորդագրվեն Տրիո MagicPlay ծառայությունների փաթեթին, 1 տարվա ընթացքում կստանան՝

• 100 Մբ/վ գերարագ Ինտերնետ,
• 100 եւ ավելի հետաքրքրաշարժ ու դիտարժան հեռուստաալիքներ, ինչպես նաեւ
• 100 ֆիլմ դիտելու հնարավորություն։

Ամանորյա առաջարկին կարող են միանալ ինչպես նոր բաժանորդները, այնպես էլ «Ռոստելեկոմ»-ի գործող բաժանորդները՝ բարելավելով իրենց փաթեթների պայմանները։

MagicPlay առաջարկի շրջանակներում բաժանորդները հնարավորություն են ստանում ձեռք բերելու իրենց կողմից նախընտրած եւս 20 հեռուստաալիք, որոնք ներառված չեն փաթեթով տրամադրվող հեռուստաալիքների ցանկում՝ առանց հավելյալ վճարի:

«Ռոստելեկոմ»-ի բաժանորդները նաեւ հնարավորություն ունեն գնելու հեռուստաալիքներ անմիջապես հեռուստացույցի էկրանից՝ առանց սպասարկման սրահ այցելելու։

Ամանորյա անակնկալներից անմասն չեն մնա նաեւ ընկերության Լայնաշերտ Ինտերնետի բաժանորդները: Դեկտեմբերի 2-ից նրանք հնարավորություն ունեն ստանալու Ինտերնետի երեք անգամ ավել արագություն։ Անհրաժեշտ է միանալ Մոնո սակագնային փաթեթին՝ 1 տարի ժամկետով կամ վերակնքել պայմանագիրը։