16:04 | 03.12.19 | Նորություններ | 8380
Beeline-ը հայտարարում է «Անսահմանափակ Ինտերնետ» ծառայության երկարաձգման մասին:
5900 դրամ բաժանորդավճարի դիմաց բջջային կապի բոլոր կանխավճարային փաթեթների օգտատերերը մինչեւ 2020թ. մարտի 15-ը հնարավորություն ունեն ակտիվացնել «Անսահմանափակ ինտերնետ» ծառայությունը եւ օգտվել շարժական ինտերնետից՝ առանց ծավալի սահմանափակման:
«Տեխնոլոգիաների զարգացման հետ մեկտեղ ինտերնետը դարձել է մարդկանց միջեւ կապի հաստատման ամենապահանջված ծառայությունը։ Եվ զարմանալի չէ, որ «Անսահմանափակ Ինտերնետ» գրավիչ առաջարկը շատ կարճ ժամանակահատվածում սիրվեց մեր բաժանորդների կողմից։ Beeline-ը երկարաձգում է առաջարկի ժամկետները՝ բաժանորդներին տրամադրելով ավելի շատ հնարավորություններ»,- ասել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
«Անսահմանափակ Ինտերնետ» ծառայությունը կարելի է ակտիվացնել՝ հավաքելով *0500# USSD հրահանգը կամ «My Beeline Armenia» հավելվածի միջոցով: Փաթեթը ժամկետի ավարտից հետո ավտոմատ կերպով չի ակտիվանում, կրկին միացման համար անհրաժեշտ է հավաքել ծառայության ակտիվացման հրահանգը։ Ծառայությունը նախատեսված չէ շարժական ինտերնետի սակագնային փաթեթների համար։ Նորացված պայմաններին մանրամասն ծանոթացեք այստեղ։