16:23 | 25.11.19 | Նորություններ | 8089
Beeline-ում մեկնարկել են ամանորյա ակցիաները․ ընկերությունում Samsung A30s սմարթֆոնը կվաճառվի տոնական առաջարկով։
Սմարթֆոնը գնող հաճախորդներին կտրամադրվի «Սմարթ 1500» սակագնային փաթեթը եւ հավելյալ 100 ԳԲ գերարագ ինտերնետ 2 ամսում սպառելու հնարավորությամբ։
Գնումը կարելի է ձեւակերպել նաեւ ապառիկ՝ առաջին 12 ամիսների համար, 0% սպասարկման վճարով եւ 0% տարեկան տոկոսադրույքով՝ ամսական վճարելով սկսած 5300 դրամ։ Առաջարկը գործում է նոյեմբերի 20-ից մինչեւ հունվարի 31-ը ներառյալ։
«Ամանորին բոլորն են հրաշալիքներ սպասում եւ ինչպես ամեն տարի, այս տարի նույնպես Beeline-ը ստանձնել է հրաշագործի պաշտոնը։ Մենք հնարավորություն ենք տալիս մեր հաճախորդներին այս հեքիաթային տոնին նվիրել եւ ստանալ ամենասպասված նվերը։ Երեք տեսախցիկ ունեցող այս սմարթֆոնը կօգնի լուսանկարել Ամանորի ամենագեղեցիկ պահերը եւ հրաշալի նվեր կդառնան յուրաքանչյուրի համար», - նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
Ակցիան անցկացվում է Յունիբանկ-ի հետ համատեղ: