Xiaomi-ը ընկերությունը ներկայացրել է Mi Reader էլեկտրոնային գիրքը, որը բավական թեթեւ է:
178 գրամ քաշով սարքն ունի 6 դյույմ անկյունագծով HD էկրան, 1 ԳԲ օպերատիվ եւ 16 ԳԲ ֆլեշ հիշողություն:
Ընկերությունում նշել են, որ մեկ լիցքավորմամբ սարքը կարող է աշխատել մինչեւ 1 ամիս: Նախապատվերները կընդունվեն նոյեմբերի 20-ից:
Mi Reader-ը կարժենա շուրջ $80: