14:24 | 14.11.19 | Նորություններ | 1775

Apple-ը ներկայացրել է հսկա MacBook Pro-ն

Аpple-ը նախօրեին ներկայացրել է 16 դյույմ անկյունագծով MacBook Pro նոթբուքը, որն ընկերության հավաստիացմամբ, աշխարհում լավագույն պրոֆեսիոնալ նոթբուքն է:

Հսկա նոթբուքի թիրախում կլինեն գեյմերները եւ դիզայներները:

MacBook Pro-ում առկա է Magic Keyboard ստեղնաշար: Վիդեոհիշողությունը կազմում է մինչեւ 8 ԳԲ, իսկ օպերատիվ հիշողությունը՝ 6-ից մինչեւ 512 ԳԲ կամ 1 ՏԲ:

Նշվում է, որ մեկ լիցքավորմամբ սարքը կկարողանա աշխատել մինչեւ 11 ժամ՝ կայքեր այցելելու դեպքում, իսկ քնած ռեժիմում՝ մինչեւ 30 օր: Նոր МасBook-ն արդեն հայտնվել է շուկայում եւ կվաճառվի սկսած $2399-ից:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 10-ին Apple-ը Կուպերտինոյի կենտրոնակայանում ներկայացրեց iPhone-ի 3 նոր մոդելներ եւ մի շարք այլ նորություններ: