16:23 | 13.11.19 | Նորություններ | 2351

Chrome-ը կսկսի տարբերակել դանդաղ եւ արագ կայքերը

Chrome բրաուզերը կսկսի նախազգուշացնել դանդաղ աշխատող կայքերի մասին, այդպիսով ցույց տալով, որ նման դեպքերում ինքը մեղավորություն չունի:

Պաշտոնական հայտարարության համաձայն, դանդաղ բացվող կայքի մասին կվկայի բրաուզերում՝ հասցեի տակ հայտնվող կապույտ գիծը, ինչպես նաեւ «կայքը սովորաբար դանդաղ է ներբեռնվում» նախազգուշացումը:

Արագությամբ աչքի ընկնող կայքերը կնշվեն կանաչ գծով:

«Արագությունն ամենասկզբից եղել է Chrome-ի հիմնաքարային սկզբունքներից մեկը… Մենք կարծում ենք, որ ինտերնետը կարող է ավելի լավը դառնալ եւ ցանկանում ենք օգնել օգտատերերին հասկանալ, թե որ կայքերն են դանդաղ բացվում, միաժամանակ ոգեւորելով այն կայքերին, որոնք արագ են»,- ասված է Chrome-ի թիմի տարածած հաղորդագրությունում: