11:42 | 24.10.19 | Նորություններ | 2010

DataFest Tbilisi-ում ելույթ կունենան նաեւ հայ խոսնակներ

Նոյեմբերի 14-ից 16-ը Թբիլիսիի պետական համալսարանում կկայանա DataFest Tbilisi 2019 կոնֆերանսը:

3-րդ անգամ կազմակերպվող միջոցառումը միավորում է տվյալների եւ տվյալագիտության վերլուծաբանների, կիբեռանվտանգության փորձագետների, դիզայներների, լրագրողների, պետական եւ մասնավոր սեկտորի ներկայացուցիչների, որոնք կկիսվեն իրենց փորձով, կխոսեն ոլորտի վերջին միտումների մասին եւ նոր կապեր կհաստատեն:

Այս տարի միջոցառումը կունենա շուրջ 60 խոսնակ: Դրանց թվում կան նաեւ հայեր հետեւյալ նախաձեռնություններից եւ ընկերություններից՝ YerevaNN, DISQO, Questrade, intent.AI, Krisp: Խոսնակների շարքը պարբերաբար թարմացվում է:

DataFest Tbilisi-ի շրջանակում սպասվող քննարկումների թվում են՝ տվյալներ եւ ֆինթեք, տվյալներ եւ արհեստական բանականություն, տվյալները բիզնեսում եւ մարքեթինգում, տվյալները առողջապահության ոլորտում, սմարթ քաղաքներ եւ այլն:

Միջոցառման կազմակերպիչներն են ForSet-ը, Tbilisi Startup Bureau-ն եւ MaxinAI-ը: