10:48 | 24.09.19 | Նորություններ | 9340

Beeline-ը սկսում է նորագույն iPhone-ների վաճառքը

Beeline-ը հայտարարում է Apple բրենդի նորագույն սմարթֆոնների վաճառքի մեկնարկի մասին։

iPhone 11, iPhone 11 Pro եւ iPhone 11 Pro Max-ը հասանելի կլինեն Beeline-ի հաճախորդների եւ սպասարկման գրասենյակներում սեպտեմբերի 27-ից, իսկ սմարթֆոնների նախապատվերը կարելի է գրանցել արդեն այսօր։ Սմարթֆոնները հնարավոր կլինի ձեռք բերել նաեւ ապառիկ՝ ամսական սկսած 12 780 դրամից, առանց կանխավճարի, իսկ առաջին 6 ամիսների ընթացքում՝ 0% սպասարկման վճարով եւ 0% տոկոսադրույքով։

«Beeline-ում մեզ համար շատ կարեւոր է փոփոխություններին ընդառաջ քայլելը, այդ իսկ պատճառով մենք հնարավորություն ենք ընձեռում Հայաստանում առաջիններից ձեռք բերել նոր սերնդի iPhone-ները։ Գնումն ավելի շահավետ եւ հաճելի դարձնելու համար Beeline-ը 25 ԳԲ գերարագ ինտերնետ կտրամադրի նոր սմարթֆոնների յուրաքանչյուր գնորդին»,- նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Մինչեւ հոկտեմբերի 4-ը www.beeline.am կայքի e-shop բաժնից Apple բրենդի սմարթֆոնները՝ սկսած iPhone 7-ից մինչեւ iPhone Xs Max-ը, առցանց գնելու դեպքում, Beeline-ը հնարավորություն է ընձեռում միանալ «Սմարթ 2500+» սակագնային փաթեթին, ստանալ 25 ԳԲ ինտերնետ եւ 20000 դրամ՝ որպես քեշբեք կփոխանցվի բաժանորդի հեռախոսահամարի հաշվին։