10:53 | 23.09.19 | Նորություններ | 1441

Հոլանդական ընկերությունը կնախագծի ԵՄ Թումո համալիրը

ԵՄ Թումո համալիրը նախագծելու մրցույթում հաղթել է հոլանդական MVRDV ընկերությունը:

Մրցույթի երկրորդ փուլ էին դուրս եկել երեք միջազգային առաջատար ճարտարապետական կազմակերպություններ՝ RCR Arquitectes-ը, BIG-Bjarke Ingels Group-ը եւ MVRDV-ն:


«MIT-ի ճարտարապետության եւ քաղաքաշինության ֆակուլտետի դեկան եւ 2020 թվականի Վենետիկի բիենալեի համադրող Հաշիմ Սարգիսի կողմից գլխավորված ժյուրին ընտրել է MVRDV-ի ներկայացրած նախագիծը: Երեւանում անցկացված աշխատանքների արդյունքում MVRDV-ի կողմից առաջարկված համարձակ եւ նորարարական դիզայնը լիովին համընկնում է նախագծի նպատակին, որն է որպես լայն հարթակ, համագործակության հանգույց, ինչպես նաեւ մատչելի ու բաց հանրային տարածք ծառայելը։ Մրցույթի ընթացքում ընկերության առաջարկած գաղափարները ավարտական տեսք կստանան եւ կհրապարակվեն 2020 թվականի ապրիլին», - ասված է Թումո-ի հաղորդագրության մեջ: