13:43 | 02.09.19 | Նորություններ | 9385

Beeline-ը նոր ուսումնական տարվան նվիրված ակցիա է մեկնարկել

Beeline-ի գրասենյակներում նոր ուսումնական տարվան նվիրված ակցիա է մեկնարկել։

Samsung Galaxy A10 սմարթֆոնը գնելու դեպքում բաժանորդներին 2 ամսով տրամադրվում է «Սմարթ 1500» սակագնային պլան եւ 100 ԳԲ բջջային ինտերնետ։

Սմարթֆոնի արժեքն է 79200 դրամ։ Սմարթֆոնը հնարավոր է ձեռք բերել նաեւ ապառիկ՝ 24 ամսով, որից առաջին 12 ամիսներն առանց տոկոսների եւ հավելյալ վճարումների։ Առաջարկը գործում է մինչեւ սույն թվականի հոկտեմբերի 31-ը։

«Հաճախ, շատ քիչ բան է պակասում մարդկանց սեպտեմբերին պատրաստվելիս՝ լավ սմարթֆոն եւ արագ ինտերնետ։ Նոր առաջարկում մենք համատեղել ենք այն ամենը, ինչ հարկավոր է նոր ուսումնական տարին սկսելու համար։ Հզոր ոճային սմարթֆոնը՝ միացած սիրված սակագնային պլանին, ինչպես նաեւ մեծ քանակի բջջային ինտերնետը կօգնեն մեր բաժանորդներին արդյունավետ սկսել նոր ուսումնական տարին՝ վայելելով մեր գերարագ ինտերնետը եւ որակյալ ծառայությունները»,- նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Սեպտեմբերի առաջին շաբաթվա ընթացքում ակցիայի շրջանակում Beeline-ի հիմնական գրասենյակներում գնում կատարած հաճախորդները կստանան անակնկալ՝ ընկերության բրենդավորված նվերների փաթեթ։

Beeline-ի գրասենյակներում վաճառվում են հատուկ մեր տարածաշրջանի համար արտադրված Samsung հեռախոսները, ինչի մասին վկայում է ընկերության պաշտոնական տարբերանշանը։

Լրացուցիչ տեղեկատվություն կարելի է ստանալ www.beeline.am կայքում, հաղորդագրություն ուղարկելով Facebook սոցիալական ցանցում Beeline Armenia պաշտոնական էջին, զանգահարելով 0611 անվճար համարին կամ Beeline-ի մոտակա վաճառքի եւ սպասարկման գրասենյակում։