12:26 | 28.08.19 | Նորություններ | 14501
Սեպտեմբերի 1-ին ընդառաջ՝ «Ռոստելեկոմ»-ը կազմակերպում է ուսանողական էսսեների մրցույթ՝ «Ինչպես կկիրառեի նորագույն տեխնոլոգիաները կրթության մեջ» թեմայով։
Բոլոր դիմումները կուսումնասիրվեն «Ռոստելեկոմ»-ի աշխատակիցներից կազմված հատուկ հանձնաժողովի կողմից, իսկ լավագույն 3-ի հեղինակները կպարգեւատրվեն «Ռոստելեկոմ»-ի կրթաթոշակով եւ պատվոգրերով:
Նախատեսված է երեք մրցանակ՝
1-ին տեղի համար՝ 300,000 դրամ (10 ամիս՝ ամսական 30․000 դրամ կրթաթոշակ),
2-րդ տեղի համար՝ 200,000 դրամ (10 ամիս՝ ամսական 20․000 դրամ կրթաթոշակ),
3-րդ տեղի համար՝ 100,000 դրամ (10 ամիս՝ ամսական 10․000 դրամ կրթաթոշակ)։
Մասնակից Էսսեն պետք է ներառի ուսանողի պատկերացումներն ու համարձակ մտքերը կրթության եւ նորագույն տեխնոլոգիաների մասին։
Մրցույթին կարող են մասնակցել ՀՀ բուհերի (բակալավրիատ եւ մագիստրատուրա), միջին մասնագիտական հաստատությունների ուսանողները եւ ավագ դպրոցի աշակերտները (10, 11 եւ 12-րդ դասարաններ): Մրցույթի պարտադիր պայման է, որպեսզի մասնակիցը կամ նրա ընտանիքի անդամներից որեւէ մեկը լինի «Ռոստելեկոմ»-ի բաժանորդ:
Պարտադիր պայմաններ՝
- Էսսեի լեզուն հայերենն է,
- Էսսեն պետք է լինի նվազագույնը 300 բառ,
- Աշխատանքը չի ստուգվի հանձնաժողովի կողմից, եթե գրագողության (պլագիատի) կամ այլ լեզուներից թարգմանությունների դեպքեր հայտնաբերվեն,
- Աշխատանքը չի ստուգվի հանձնաժողովի կողմից, եթե հեղինակը կամ նրա ընտանիքի անդամներից որեւէ մեկը չեն հանդիսանում «Ռոստելեկոմ»-ի բաժանորդ,
- Աշխատանքը չի ստուգվի հանձնաժողովի կողմից, եթե չհամապատասխանի նշված թեմային։
Պատրաստի էսսեն անհրաժեշտ է ուղարկել idea@rtarmenia.am էլ. փոստին մինչեւ սեպտեմբերի 30-ը՝ թեմա դաշտում նշելով՝ «Ռոստելեկոմ» կրթաթոշակ: Նամակի մեջ անհրաժեշտ է նշել նաեւ «Ռոստելեկոմ»-ի պայմանագրային համարը եւ կոնտակտային հեռախոսահամար։
Մրցույթի արդյունքները կամփոփվեն սեպտեմբերի 30-ից հետո:
Լավագույն աշխատանքների հեղինակների անունները կհրապարակվեն հոկտեմբերի 4-ին։
Հեղինակային աշխատանքները կհրապարակվեն նաեւ «Ռոստելեկոմ»-ի պաշտոնական կայքում եւ/կամ ֆեյսբուքյան էջում։