16:53 | 13.08.19 | Նորություններ | 3942

Tumblr-ը «ջրի գնով» կվաճառվի WordPress-ի սեփականատիրոջը

Verizon-ը համաձայնել է Tumblr բլոգային ծառայությունը վաճառել Automattic ընկերությանը, որի կազմում է WordPress համակարգը:

Գործարքի արժեքը չի հրապարակվել: Տարբեր աղբյուրների համաձայն, այն արժեցել է $3-20 մլն:

The Wall Street Journal-ի տեղեկություններով, Automattic-ը աշխատանքի է ընդունել Tumblr-ի շուրջ 200 աշխատակցի:

Այն բանից հետո, երբ 2018թ. վերջին Tumblr-ը հայտարարեց, որ հարթակից կվերանա մեծահասակների համար նախատեսված կոնտենտը, կորցրեց այցելուների շուրջ 30%-ին: Հիշեցնենք, որ 2013թ. Yahoo-ն ձեռք էր բերել Tumblr-ը` $1,1 մլրդ-ով: