11:06 | 06.08.19 | Նորություններ | 13445

Հայտնի են Սեւան Ստարտափ Սամմիթ 2019-ի հաղթողները

Ամփոփվել են «Սեւան Ստարտափ Սամմիթ» 2019-ի արդյունքները։ Փակման միջոցառմանը մասնակիցները ստացան մրցանակներ, որոնց ընդհանուր արժեքը հասավ $100 հազ.:

Ստարտափները բաժանված էին խմբերի՝ կախված զարգացման աստիճանից եւ գործունեության ոլորտից։ Ներդրումային համաձայնությունների մասին տեղեկատվությունը հասանելի կլինի մոտ ապագայում։

Starter մրցույթում մրցում էին գաղափարի փուլում գտնվող ստարտափները, որոնք դեռ շուկայում չեն եւ չեն ստացել ներդրումներ։ Այստեղ հաղթող ճանաչվեցին՝

1-ին տեղ՝ Thermoscan - $5,000: Ծրագիրը հատուկ ջերմային ընկալիչների միջոցով եւ արհետական բանականությամբ աշխատող դետեկտորներով կանխորոշելու է կրծքագեղձի քաղցկեղը։

2-րդ տեղ՝ CowNet - $3,000: Այն հնարավորություն է տալիս ֆերմերին ամեն պահի ստանալ ինֆորմացիա կենդանու առողջության եւ պրոդուկտիվության մասին։ Հավաքված ինֆորմացիան հասանելի է ֆերմերներին՝ հատուկ հեռախոսային հավելվածի միջոցով։

3-րդ տեղ՝ Xpressbook - $2,000: Ծրագիր է այն բիզնեսների համար, որոնք կատարում են շատ գործարքներ։

Booster-ում մրցում էին այն ստարտափները, որոնք արդեն ունեն ներդրումներ եւ գործում են շուկայում կամ շուտով մուտք կգործեն։

1-ին հորիզոնական՝ Soraytec - $5,000: 2014 թ. հիմնադրված ընկերությունը մշակում է հոսանքի ուժը չափող սարք։ Սարքը կարողանում է չափել միջին եւ բարձր հոսանքի ուժը։

2-րդ հորիզոնական՝ ForgeFiction - $3,000 – Հարթակը ստեղծում է նոր եւ հետաքրքիր կոնտենտ, թույլ տալով բոլոր հետաքրքրվողներին գրել պատմություններ եւ առաջարկել նոր տարբերակներ։

3-րդ հորիզոնական՝ RetentionForce - $2,000: Հաղորդակցության բարելավման եւ հաճախորդների հետ կապը բարելավելու նպատակով ստեղծված չաթբոտ է։

Բոլոր ոլորտային մրցույթների հաղթողները ստացան $1,500 մրցանակ։ Եվս $30,000 հատուկ մրցանակներ հանձնվեցին ստարտափներին։ Ծրագրավորողների համար նախատեսված Firecode Marathon-ի մրցանակային ֆոնդը հասավ $20,000։

«Սեւան Ստարտափ Սամմիթ»-ն անցկացվեց հուլիսի 28-ից օգոստոսի 3-ը։ Նպատակը ստարտափների եւ ներդրողների համար համագործակցության հարթակ ստեղծելն է եւ նորարարությունը մարդկայնացնելը։