09:20 | 15.07.19 | Նորություններ | 8712

Beeline-ը գործարկել է ֆիքսված հեռախոսակապի նոր փաթեթներ՝ կորպորատիվ հաճախորդների համար

Beeline-ը հայտարարում է ֆիքսված հեռախոսակապի երեք նոր սակագնային փաթեթների գործարկման մասին՝ իրավաբանական անձանց համար։

Հետվճարային սակագնային փաթեթների թարմացված տեսականին բիզնեսին առաջարկում է փաթեթում ներառված խոսելաժամանակ, որը կարելի է օգտագործել Հայաստանի, Արցախի, ԱՄՆ-ի, Կանադայի եւ Չինաստանի բոլոր ֆիքսված եւ բջջային ցանցերին, ինչպես նաեւ Ռուսաստանի Beeline ցանցի հեռախոսահամարներին զանգահարելու համար:

Նոր շարքի սկզբնական սակագնային փաթեթն է «Բիզնես4900» այլընտրանքայինը, որն ամսական 4900 դրամի դիմաց բաժանորդին տրամադրում է 450 րոպե ներառված խոսելաժամանակ եւ անսահմանափակ զանգեր «փակ խմբի» ներսում: Առաջատար «Բիզնես 9900» այլընտրանքային փաթեթը ներառում է ամսական 1100 րոպե խոսելաժամանակ:

«Մենք Beeline-ում ուշադրությամբ հետեւում ենք բաժանորդներից ստացվող հետադարձ կապին: Բիզնես սեգմենտի մեր գործընկերները ցանկացել են տեսնել խոսելաժամանակի փաթեթ, որը հնարավոր կլիներ օգտագործել ոչ միայն տեղական ուղղությունների, այլեւ արտասահմանյան զանգերի համար: Այժմ մեր գործընկերներին ներկայացնում ենք սակագնային փաթեթների նոր շարք, որում առավելապես հաշվի են առնվել նրանց առաջարկությունները: Վստահ եմ, որ բիզնես սեգմենտը կգնահատի մեր ֆիքսված հեռախոսակապի նոր ունիվերսալ առաջարկը», - նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։