10:51 | 10.07.19 | Նորություններ | 2957

Ապագա ձեռներեցներին ուղղված Create Up ծրագիրն ընդունում է հայտեր

Հայաստանի ամերիկյան համալսարանի Ձեռներեցության եւ նորարական տեխնոլոգիաների կենտրոնը (EPIC) հայտարարում է Create Up ծրագրի մեկնարկը:

Երեք շաբաթ տեւողությամբ ամառային ծրագիրը նպատակ ունի օգնել ապագա ձեռներեցներին ձեւավորել իրենց բիզնես գաղափարները, իսկ ծրագրի ավարտին մասնակիցները կարող են դիմել EPIC ինկուբատորի աշնանային ծրագրին։

Ծրագիրը տեղի կունենա օգոստոսի 6-ից 26-ը։ Դիմումների ընդունման վերջնաժամկետը օգոստոսի 4-ն է: Մանրամասները հասանելի են այստեղ։

Ծրագրին դիմելու համար անհրաժեշտ է մինչեւ չորս անդամներից բաղկացած թիմ: Անհատ դիմորդները եւ մինչեւ երեք թիմի անդամներ ունեցող ստարտափ թիմերը կկարողանան գտնել նոր թիմի անդամներ մինչեւ ծրագրի սկիզբը: Ծրագիրը ներառում է ավելի քան 60 ժամ պրակտիկ դասընթացներ, գաղափարի ներկայացումներ, խորհրդատվություն եւ ուրախ ժամանց ինը փուլերի ընթացքում:

Create Up ծրագրի մասնակիցները կձեւավորեն ձեռնարկատիրական մտածելակերպ, կզարգացնեն իրենց բիզնես գաղափարները ու կձեւավորեն թիմային ոգի: Ծրագիրը կստեղծի միջավայր, որը նպաստում է գաղափարների գեներացմանը, հստակեցմանը եւ թիմային աշխատանքի ստեղծմանը: Ծրագրի մաս են կազմում պրակտիկ դասընթացներն ու թիմային աշխատանքները, որոնցից մի քանիսը տեղի կունենան Սեւանի ափին: