13:49 | 04.07.19 | Նորություններ | 8470

Beeline-ի հաճախորդներն յուրաքանչյուր ամիս ավելի շատ ինտերնետ կստանան

Beeline-ը հայտարարում է շարժական ինտերնետի ծավալների մեծացման մասին՝ Giga ծառայությունների եւ Infinity սակագնային փաթեթների շրջանակում:

Այժմ «Giga 3», «Giga 6» եւ «Giga 12» ծառայությունների օգտատերերը նոր միացումների եւ վերամիացումների դեպքում նախկին սակագների դիմաց կստանան ոչ թե 3 ԳԲ, 6 ԳԲ եւ 12 ԳԲ, այլ համապատասխանաբար 5 ԳԲ, 10 ԳԲ եւ 15 ԳԲ շարժական ինտերնետ: Ըստ այդմ, ծառայությունները վերանվանվում են՝ «Giga 5», «Giga 10» եւ «Giga 15»: Բացի այդ, հասանելի է դարձել «Giga 1» ծառայությունը, որի ամսավճարը կազմում է 1000 դրամ:

Տվյալ փաթեթներն արդեն հասանելի են հետվճարային համակարգի բաժանորդների համար:

Beeline-ը նաեւ բարելավել է շարժական ինտերնետի Infinity փաթեթների շարքի պայմանները: Այժմ «Infinity 512» փաթեթի բաժանորդներն յուրաքանչյուր ամիս ստանալու են 10 ԳԲ ինտերնետ՝ նախկին 3 ԳԲ փոխարեն, իսկ «Infinity 1024»-ի բաժանորդները՝ 15 ԳԲ, նախկինում 5 ԳԲ փոխարեն:

«Շարժական ինտերնետն այսօր ոչ միայն կապի միջոց է, այլեւ որակյալ մեդիա բովանդակություն՝ տեսահոլովակներ, ֆիլմեր բարձր որակով, երաժշտություն բարձր բիթրեյթով եւ այլն: Որակի բարձրացումը պահանջում է ինտերնետի մեծ ծավալներ, եւ մենք Beeline-ում ցանկանում ենք, որ մեր բաժանորդները կարողանան օգտվել այդ որակյալ բովանդակությունից, ընդ որում նույն գնով: Վստահ եմ, որ մեր նոր առաջարկները կօգնեն նրանց այդ հարցում, եւ մեր հաճախորդները կշարունակեն օգտվել մեր նորացված եւ բարելավված ծառայություններից»,- նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը: