16:06 | 21.06.19 | Նորություններ | 1797

Google-ն այլեւս պլանշետներ չի արտադրի

Google-ը հայտարարել է, որ դադարեցնում է պլանշետների արտադրությունը եւ այսուհետ ողջ ուշադրությունը հատկացնելու է Pixelbook նոթբուքերի մշակման գործընթացին:

Ընկերությունը դադարեցրել է ընթացիկ երկու պլանշետների մշակման գործընթացը, ինչպես նաեւ չի ներկայացնի Pixel Slate-ի նորացված տարբերակը: Ընկերությունը, սակայն, խոստացել է որ Slate պլանշետների համար ծրագրային ապահովում կտրամադրի մինչեւ 2024թ. հունիս:

Նշվում է, որ երկու պլանշետները պետք է ներկայացվեին մոտ ապագայում, սակայն ընկերությունն անհաջող թեստավորումից հետո որոշել է հրաժարվել դրանցից:

Պլանշետների արտադրությամբ զբաղվող թիմերի աշխատակիցների մի մասը կմիանա նոթբուքերի մշակման թիմին, իսկ մյուս մասը կաշխատի այլ նախագծերի վրա: