16:22 | 17.06.19 | Նորություններ | 1984

Instagram-ն օգտահաշվի վերականգնման նոր տարբերակ է թեստավորում

Instagram-ն օգտահաշվի վերականգնման նոր տարբերակ է թեստավորում, որը մի կողմից կհեշտացնի օգտատերերի համար հաշվի վերականգնման ընթացակարգը, մյուս կողմից կխոչընդոտի կիբեռհանցագործներին:

Օգտահաշվի հասանելիությունը վերականգնելու համար օգտատիրոջից կպահանջվի էլ. փոստի հասցե կամ հեռախոսահամար, որին կուղարկվի վեցանիշ թիվը: Նշվում է, որ թվերի կոմբինացիան ակտուալ կլինի միայն տվյալ սարքի համար:

Նոր գործառույթը թույլ կտա վերականգնել օգտահաշիվը նույնիսկ այն դեպքում, եթե կիբեռհանցագործները փոխել են դրա անունը եւ կոնտակտային տվյալները:

Դեռեւս հայտնի չէ, թե գործառույթը երբ հասանելի կդառնա օգտատերերին: