12:59 | 06.06.19 | Նորություններ | 2221

Telcell. Վճարումների ընդունումը խափանման պատճառով կասեցված է

Telcell-ը տեղեկացնում է, որ ծրագրային հանգույցներից մեկի խափանման պատճառով ներկա պահին կասեցված է Telcell համակարգով վճարումների ընդունումը:

«Մեր մասնագետներն աշխատում են հնարավորինս շուտափույթ վերացնել վթարը:

Վճարումներ ընդունում են Բագրատունյաց 5/3, Տիգրան Պետրոսյան 25/5, Տիգրան Մեծի 10, Ռուբինյանց 15/5, Մաշտոցի 5, Մալաթիա-Սեբաստիա Սեբաստիա 141/5, Րաֆֆու 55/1 հասցեներում գործող «Երևան սիթի» սուպերմարքեթներում տեղակայված Telcell մասնաճյուղերում:

Համակարգի ամբողջական աշխատանքի վերականգնման նախնական ժամկետն է 16:00»,- ասված է ընկերության հայտարարությունում: