11:46 | 29.05.19 | Նորություններ | 2116

Apple-ը ներկայացրել է նոր iPod touch-ը

 

Apple ընկերությունը ներկայացրել է 41 դյույմ էկրանով նոր iPod touch փլեյերը:

Այն ունի 256 ԳԲ հիշողություն, աշխատում է A10 Fusion պրոցեսորով:

Նշվում է, որ փլեյերը հարմար է խաղերի համար, ինչպես նաեւ կարողանում է երկար ժամանակ աշխատել առանց լիցքավորման:

iPod touch-ի օգտատերերը նաեւ կստանան հասանելիություն Apple Arcade խաղային ծառայությանը, որը կգործարկվի աշնանը:

Սարքը Apple-ի պաշտոնական կայքից գնելու դեպքում կարժենա $199 (ԱՄՆ/32ԳԲ), $299 (ԱՄՆ/128ԳԲ) եւ $399 (ԱՄՆ/256ԳԲ):