17:30 | 21.05.19 | Նորություններ | 7381
Սպիտակում 30 տարի վագոն-տնակում բնակվող Սահակյանների ընտանիք հայտնվել է գործընկեր կառույցների՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի ու Հայաստանի «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» ուշադրության կենտրոնում:
Մինչեւ տարեվերջ ընտանիքը կընդգրկվի ընթացիկ տարվա ծրագրում:
«Տարիներ շարունակ, «Հայաստանի Ֆուլեր տնաշինական կենտրոնի» հետ, ձգտել ենք լավ օրվա հույս վերադարձնել 150-ից ավելի ընտանիքի: Մարդիկ տարբեր են իրենց կյանքի պատմություններով, ապրում են տարբեր մարզերում, տարբեր պատճառներով հայտնվել են դժվար վիճակում, բայց ունեն նույն խնդիրը: Յուրաքանչյուրի ոտքի կանգնելու փաստը մեզ ոգեւորել է ոչ պակաս, քան ծրագրից օգտվողներին: Երբ ազդարարեցինք այս տարվա մեկնարկը, աջակցելու լուրը շահառուներից մեկին հայտնեցինք անակնկալ հեռախոսազանգով: Այս ընտանիքին էլ դիմում եմ հեռուստատեսության միջոցով. ամուր եղեք: Մինչեւ տարեվերջ, մեր գործընկերների հետ, իրականություն կդարձնենք նաեւ տարիների՝ ձեր երազանքը»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: