10:14 | 15.05.19 | Նորություններ | 2457

React Conf Armenia 2019-ը ՀՀ-ից եւ արտերկրից շուրջ 800 մասնակից կունենա

Մայիսի 25-ին Ռուս-հայկական համալսարանում կանցկացվի React Conf Armenia 2019 միջոցառումը, որը կմիավորի ՏՏ ոլորտի մասնագետների ու ընկերությունների՝ Հայաստանից եւ արտերկրից:

React Conf Armenia 2019-ի շրջանակում ելույթ կունենա 18 մասնագետ՝ աշխարհի 13 երկրից։

Լինելով տարածաշրջանում առաջին React կոնֆերանսը, միջոցառումը համախմբում է ավելի քան 800 մասնակցի՝ Հայաստանից եւ տարածաշրջանից:

Կոնֆերանսին մասնակցությունն անվճար է։ Մասնակցելու համար անհրաժեշտ է ուղարկել հրավերի հայտ այստեղ:

React Conf Armenia 2019-ի ընթացքում կլինեն դասախոսություններ, դասընթացներ եւ մասնագիտական բնույթի մրցույթներ։ Կոնֆերանսի մասնակիցները հնարավորություն կունենան հանդիպելու ՏՏ ոլորտի ընկերությունների ներկայացուցիչների հետ, տեղեկանալու այդ ընկերություններում առկա թափուր աշխատատեղերի մասին եւ ոչ պաշտոնական միջավայրում շփվելու միմյանց հետ։

Դեն Աբրամովը, ով Facebook ընկերության ծրագրավորող է, React տեխնոլոգիայի հիմնական թիմի անդամ, React-ի նոր տարբերակի հեղինակ, Redux-ի եւ Create React App-ի համահեղինակ, կոնֆերանսին մասնակցելու է հարց ու պատասխան սեսիայով, որի ընթացքում կպատասխանի մասնակից-մասնագետների հարցերին։

React Conf Armenia 2019-ը կազմակերպվում է JavaScript Conference Armenia-ի նախաձեռնող թիմի կողմից: