15:59 | 03.05.19 | Նորություններ | 8756

«Ռոստելեկոմ»-ը հանդես է գալիս «Կես գին» առաջարկով

Մայիսի 1-ից «Ռոստելեկոմ»-ը հանդես է գալիս նոր՝ «Կես գին» առաջարկով, որը նոր բաժանորդներին հնարավորություն է տալիս ծառայությունները ստանալու կես գնով առաջին 3 ամիսների ընթացքում՝ բաժանորդագրվելով 1 տարով։

Հատուկ առաջարկից կարող են օգտվել «Ռոստելեկոմ»-ի բաժանորդները, ովքեր կմիանան «Տրիո» կամ «Դուո Սիրելի» ծառայությունների փաթեթներից որեւէ մեկին։
Թե՛ «Տրիո», թե՛ «Դուո» փաթեթներին մեկ տարով միանալու դեպքում բաժանորդները կստանան նաեւ՝

- Ներառված Wi-Fi,
- Ինտերնետի կրկնակի արագացում,
- «Հավելյալ 10» հեռուստաալիքների փաթեթ։

Առաջարկը գործելու է մայիսի 1-ից մինչեւ օգոստոսի 31-ը ներառյալ բոլոր նոր բաժանորդագրությունների դեպքում։ Այն նախատեսված է միայն ֆիզիկական անձ հանդիսացող բաժանորդների համար:

Այսպիսով, «Կես գին» առաջարկին հնարավոր է միանալ՝ մեկ տարով բաժանորդագրվելով «Դուո Սիրելի» կամ «Տրիո» փաթեթներից մեկին եւ առաջին երեք ամիսների ընթացքում ծառայությունները ստանալ կես գնով:

Առաջարկի պայմաններին ծանոթանալ հնարավոր է զանգահարելով 060464646 հեռախոսահամարով կամ այցելելով ընկերության կայք: