16:04 | 02.04.19 | Armenia Startup Academy-ի շրջանավարտները | exclusive 17608

Armenia Startup Academy-ի շրջանավարտները. illuria security

Itel.am-ն առանձին շարքով ներկայացնում է Armenia Startup Academy-ի աքսելերացիոն երրորդ շրջանի շրջանավարտ ստարտափներին:

illuria security-ն մշակում է հաքերների թակարդների ավտոմատացման համակարգ:

Վերջինս թույլ է տալիս կազմակերպություններին պաշտպանել իրենց տեխնիկական ենթակառուցվածքները հաքերային հարձակումներից։

photo © Armenia Startup Academy

illuria security ընկերության համահիմնադիրներն են Անդրանիկ Վարդանյանը, Քրիս Արման Կիլոյանը, Զարեհ Պետրոսյանը, Արմեն Ռոստամյանը:

Itel.am-ի հետ զրույցում Անդրանիկ Վարդանյանը խոսել է ընկերության հիմնական առավելությունների մասին:

«Համակարգը կարողանում է հետեւել հաքերի քայլերին՝ առանց վերջինիս իմացության։ Հնարավոր է վայրկյանների ընթացքում հարյուրավոր թակարդներ տեղադրել՝ օգտագործելով շատ քիչ ռեսուրսներ»,- նշել է նա:

photo © Armenia Startup Academy

Ստարտափի թիրախում են բոլոր այն կազմակերպությունները, որոնք կարեւորում են անվտանգությունը եւ ունեն բազմաթիվ սարքեր, որոնք պետք է պաշտպանել հարձակումներից։

Հիշեցնենք, որ illuria security-ն 2018թ. նոյեմբերին ԵՄ Գիտական եւ տեխնոլոգիական ձեռներեցության դրամաշնորհային ծրագրի (EU4Business STEP2) հաղթողներից է: