16:39 | 29.03.19 | Նորություններ | 9097

Ucom-ն առաջարկում է ավելի մեծ ծածկույթով Wi-Fi եւ անլար TV ծառայություն

Ucom-ն առաջարկում է ավելի մեծ ծածկույթով որակյալ Wi-Fi եւ անլար TV ծառայություն՝ 804 Mesh սարքերից օգտվելու պայմանով։

GigaCenter սարքերի միջոցով Premium Wi-Fiծառայությունից օգտվելու դեպքում բաժանորդները կկարողանան միանալ նաեւ Premium Wi-Fi Plus ծառայությանը, որը տրամադրվում է նշյալ 804 Mesh սարքի միջոցով:

«5 ԳՀց հաճախականության վրա միանալով GigaCenter-ին՝ սարքը շարունակում է Wi-Fi տարածել միացման կետից մինչեւ 60 մետր շառավղով: 804 Mesh սարքը թույլ է տալիս նաեւ օգտվել IPTV ծառայությունից: Դուք կարող եք տեղադրել այն հեռուստատեսային ծառայությունների համար նախատեսված STB սարքի կողքին, իսկ այնուհետեւ միացնել նշված երկու սարքերը կարճ մալուխով», - նշել է Ucom ընկերության համահիմնադիր եւ գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։

Այսպիսով, Premium Wi-Fi Plus ծառայությունից օգտվելիս բաժանորդները հնարավորություն են ստանում ոչ միայն մեծացնել Wi-Fi շառավիղը, այլեւ վայելել հեռուստատեսային ծառայությունը՝ հնարավորինս խուսափելով ավելորդ լարանցումներից: