10:41 | 13.03.19 | Նորություններ | 2744

Գործարկվել է Ինեկոբանկի նոր, գերժամանակակից կայքը

2019թ. մարտի 12-ին Ինեկոբանկը հաճախորդներին ներկայացրել է բանկի նոր պաշտոնական կայքը, որն իր ժամանակակից դիզայնով, օգտվելու պարզությամբ եւ թվային լուծումների բազմազանությամբ կարող է համեմատվել միջազգային լավագույն թվային բանկերի կայքերի հետ։

«Լինելով Հարավային Կովկասի առաջատար թվային բանկերից մեկը՝ Ինեկոբանկը շարունակաբար մշակել եւ հաճախորդներին է ներկայացրել թվային բանկային լավագույն լուծումները։ Քայլելով ժամանակին զուգահեռ` այսօր մեր հաճախորդներին ենք ներկայացնում բանկի պաշտոնական կայքի նոր տարբերակը, որի մշակման առանցքային կետում դիտարկվել է հաճախորդի հարմարավետությունն ու տրամադրվող ծառայությունների հասանելիության ապահովումը»,- նշել է Ինեկոբանկի Զարգացման եւ մարքեթինգի տնօրեն Արեն Նալթակյանը։

Ինչպես տեղեկացնում են բանկում, կայքը հնարավորություն է ընձեռում արագ կողմնորոշվել եւ գտնել անհրաժեշտ բանկային ծառայությունն ու գործիքը, անմիջապես գրանցվել եւ մուտք գործել InecoOnline համակարգ, ձեւակերպել վարկեր, ներդնել ավանդներ, կատարել մի շարք առցանց գործարքներ, լրացնել օնլայն հայտեր, ինչպես նաեւ մշտապես կապ պահպանել բանկի հաճախորդների սպասարկման կենտրոնի հետ։

«Մենք մշտապես կարեւորել ենք նորագույն տեխնոլոգիաների դերը բանկային որակյալ ծառայություններ մատուցելու եւ այդ ծառայությունների հասանելիությունը բարձրացնելու տեսանկյունից։ Սրա մասին են վկայում մեր InecoMobile հավելվածը եւ InecoOnline համակարգը։ Համոզված ենք՝ բանկի նոր կայքը, որպես բանկային ծառայությունների մատուցման թվային հարթակ, իր պարզությամբ եւ ֆունկցիոնալ նոր հնարավորություններով կնպաստի մեր հաճախորդների սպասարկման դրական փորձի բարելավմանը»,- հավելել է Արեն Նալթակյանը։

Ինեկոբանկում տեղեկացրել են, որ շուտով հասանելի կլինի կայքի անգլերեն տարբերակը եւս, ինչպես նաեւ առաջիկայում կայքում պարբերաբար տեղի կունենան թարմացումներ՝ միտված բանկային ծառայությունների թվայնացմանը եւ դրանց հասանելիության ապահովմանը կայքի միջոցով։

Ինեկոբանկի նոր կայքի հայերեն տարբերակը հասանելի է հետեւյալ հղմամբ՝ www.inecobank.am:

Ինեկոբանկը, հանդիսանալով Հարավային Կովկասի առաջատար բանկերից մեկը, մատուցում է կոմերցիոն բանկային, ինչպես նաեւ թվային բանկային ծառայություններ անհատներին, փոքր եւ միջին ձեռնարկություններին եւ խոշոր կազմակերպություններին։ Շուրջ 23 տարի բանկը մատուցում է բարձրորակ բանկային ծառայություններ Հայաստանում՝ սպասարկելով ավելի քան 400 000 հաճախորդի, որոնցից մոտ 150 000-ին՝ թվային ուղիներով:

Իր գործունեության ընթացքում բանկը մշակել եւ մատուցել է ոլորտի առաջատար թվային բանկային լուծումներ՝ նպատակ ունենալով ներդնել ամբողջովին նոր բանկային ծառայություններ։

- 2009թ. առաջինը Հայաստանում ներդրել է «Ապառիկ տեղում» թվայնացված եւ ամբողջովին ավտոմատացված ծրագիրը, որն ապրանքի ապառիկ գնման գործընթացը 3-4 օրից կրճատել է մինչեւ մի քանի րոպեի։

- 2012թ. իր InecoOnline համակարգի շնորհիվ առաջիններից մեկն էր, որ ապահովել է գործարքների կատարումը 24/7 ռեժիմով:

- 2014թ. ներդրել է InecoMobile բջջային հավելվածը, որն իր հնարավորությունների եւ օգտագործման պարզության շնորհիվ այսօր ունի ամենաշատ օգտատերերը հայաստանյան ֆինանսական հավելվածների շարքում։

- 2017թ. բանկն առաջինն էր, որ ներդրել է ամբողջովին ավտոմատացված վարկավորման գործընթաց իր օնլայն եւ մոբայլ հավելվածների միջոցով: Արդյունքում վարկերը տրամադրվում են հաճախորդներին 24/7 ռեժիմով:

- 2018թ. առաջինը բանկային համակարգում գործարկել է InecoPay վճարային համակարգը, որը հնարավորություն է տալիս վճարումներ իրականացնել սմարթֆոնի միջոցով: