Ucom-ը տեղեկացնում է, որ այս պահին խնդիր կա իր միջազգային կապուղիների հետ։
«Մասնավորապես՝ Վրաստանի սահմանից եկող մալուխն է կտրված։ Երկու երկրի պատասխանատու մասնագետները աշխատում են մալուխը վերականգնելու եւ ծառայությունների բնականոն ընթացքն ապահովելու ուղղությամբ։ Տվյալ պահին գործում են պահուստային մալուխները»,- նշված է ընկերության հայտարարությունում: