14:59 | 10.01.19 | Նորություններ | 3353

    Twitter-ն առաջիկայում նոր գործառույթներ կթեստավորի

    Առաջիկա շաբաթների ընթացքում Twitter-ը կսկսի նոր գործառույթների թեստավորումը, որոնց նպատակն է նպաստել հարթակում առողջ շփման հաստատմանը:

    Այս մասին ընկերությունը հայտարարել է Լաս Վեգասում մեկնարկած CES 2019 (Consumer Electronics Show) միջոցառման շրջանակում:

    Թեստավորմանը պատրաստ նորույթների թվում են օգտատիրոջ օնլայն ստատուսը եւ «սառույցը կոտրող» թվիթներ, որոնց նպատակն է նպաստել քննարկումների ակտիվացմանը:

    Փոփոխությունները կազմում են Twitter-ի նախաձեռնության մաս, որի նպատակն է օգնել օգտատերերի շրջանում դրական ուղղորդմամբ շփմանը եւ նվազեցնել հարթակում ատելության խոսքն ու վիրավորանքները: