16:49 | 26.12.18 | Նորություններ | 21319
ՎՏԲ-Հայաստան Բանկը՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի հետ համատեղ, մեկնարկել է նոր ակցիա:
Ակցիան կընթանա մինչեւ 2019թ. փետրվարի 19-ը եւ հաճախորդներին հնարավորություն կընձեռի վարկի ձեւակերպման օրվանից առաջին երկու ամիսները վճարել 0 դրամ:
«ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է իր հաճախորդներին գնումներ կատարել ՎիվաՍել-ՄՏՍ-ի վաճառքի կետերում՝ օգտվելով ՎՏԲ-Հայաստան Բանկի ապառիկ վարկավորումից, ու չվճարել առաջին երկու ամիսների դիմաց»,- ասված է հաղորդագրությունում:
Բանկում նշել են, որ ՎՏԲ-Հայաստան Բանկում ապառիկ վարկավորումն ունի հետեւյալ առավելությունները՝
- Վարկի ձեւակերպում՝ առանց բանկ այցելելու,
- Վարկի տրամադրում րոպեների ընթացքում,
- Փաստաթղթերի նվազագույն փաթեթի տրամադրում. անձնագրային եւ հանրային ծառայությունների համարը (սոցիալական քարտ), իսկ իրավապահ մարմինների աշխատակիցների դեպքում՝ նույնականացման վկայականը կամ աշխատավարձի վերաբերյալ տեղեկանք:
ՎՏԲ-Հայաստան Բանկում վարկ կարող են ձեւակերպել 21 տարեկանը լրացած ֆիզիկական անձիք՝ ՀՀ ռեզիդենտները:
Վարկավորման վերաբերյալ մանրամասները հասանելի են այստեղ: