11:00 | 11.12.18 | Նորություններ | 10260
Beeline-ը հայտարարել է Գորիս քաղաքում ֆիքսված ենթակառուցվածքի արդիականացման աշխատանքների ավարտի մասին:
Նոր VDSL ցանցին անցնելու շնորհիվ` քաղաքի բնակիչներին հասանելի է դարձել 100 Մբիթ/վրկ արագությամբ ինտերնետ: Նոր տեխնոլոգիան թույլ է տալիս Գորիսի բնակիչներին մատուցել 20 անգամ ավելի բարձր արագությամբ ֆիքսված ինտերնետ, քան նախկինում:
«Ինտերնետի նոր տեխնոլոգիան, որը հասանելի է դարձել Գորիսում, գերազանցում է նախկինում գործող ADSL տեխնոլոգիան եւ ապահովում մի քանի անգամ բարձր արագություն. փաստացի այն հասնում է օպտիկական ինտերնետի արագությանը: Բաժանորդը պետք է միայն միացնի հեռախոսային գիծը մոդեմին եւ վայելի գերարագ ինտերնետի հնարավորությունները: Beeline-ը շարունակում է ենթակառուցվածքի արդիականացումը` դարձնելով ծառայությունները պարզ եւ հարմար,- նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
Beeline ինտերնետին միանալու դեպքում, մասնավորապես, բաժանորդագրվելով Combo մարզային ծառայությունների փաթեթին, բաժանորդները կստանան բջջային կապ, ֆիքսված ինտերնետ, ֆիքսված հեռախոսակապ եւ նորագույն BeeTV հեռուստատեսություն՝ ամսական ընդամենը 7990 դրամով:
Բացի այդ, COMBO բաժանորդները հզոր TV ընդունիչներով կկարողանան դիտել իրենց տարածաշրջանում հասանելի հանրային բոլոր հեռուստաալիքները՝ առանց որեւէ հավելյալ սարքի, ինչպես նաեւ YouTube՝ անկախ հեռուստացույցի մոդելից:
Բաժանորդները կարող են դիտել BeeTV հեռուստատեսությունն ամենուր՝ ներբեռնելով բջջային հավելվածն iOS կամ Android համակարգերի համար: Հավելվածը համալրվել է հարուստ տեսադարանով, հեռուստաալիքների գնման, մինչեւ 7 օր catch-up, հաղորդումների հիշեցման եւ բազմաթիվ այլ հնարավորություններով: Այդ ամենը հասանելի է Beeline-ի գործող եւ նոր բաժանորդների համար: