10:57 | 03.12.18 | Նորություններ | 3348
ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունն ու Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԱՏՁՄ) ստորագրել են «Հայաստանի կիբեռանվտանգությունն ապահովելու ոլորտում» համագործակցության մասին հուշագիր:
Հուշագիրը ստորագրվել է անցած շաբաթ Դիլիջանում կայացած 6-րդ ամենամյա Բիզնես ինովացիոն ֆորումի շրջանակում, որը կրում էր «Հայաստանի արդիականացման ճանապարհին» խորագիրը:
Հուշագիրը ստորագրել են ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը եւ ԱՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:
Կողմերը նշել են, որ կներդնեն իրենց փորձառությունը ՀՀ կիբեռանվտանգության ոլորտում խնդիրների բացահայտման ու լուծումներ մշակելու, պատերազմական դրության ժամանակ անխափան համագործակցելու եւ ազգային անվտանգություն ապահովելու նպատակով: