12:04 | 26.11.18 | Նորություններ | 10601

Beeline-ը ներկայացրել է COMBO հատուկ առաջարկը՝ մարզերի բնակիչների համար

Beeline-ը տեղեկացնում է, որ BeeTV հավելվածը համալրվել է հեռուստատեսության ժամանակակից հնարավորություններով եւ արդեն հասանելի է COMBO՝ 4-ը 1-ում ծառայությունների փաթեթով:

Միանալով COMBO մարզային փաթեթին՝ բաժանորդները կստանան բջջային կապ, ֆիքսված ինտերնետ, ֆիքսված հեռախոսակապ եւ նորագույն BeeTV հեռուստատեսություն՝ ամսական 7990 դրամով:

Բացի այդ, COMBO բաժանորդները հզոր TV ընդունիչներով կկարողանան դիտել իրենց տարածաշրջանում հասանելի հանրային բոլոր հեռուստաալիքները՝ առանց որեւէ հավելյալ սարքի, ինչպես նաեւ YouTube՝ անկախ հեռուստացույցի մոդելից:

Ավելին, բաժանորդները կարող են դիտել BeeTV հեռուստատեսությունն ամենուր՝ ներբեռնելով բջջային հավելվածն iOS կամ Android համակարգերի համար: Հավելվածը համալրվել է հարուստ տեսադարանով, հեռուստաալիքների գնման, մինչեւ 7 օր catch-up, հաղորդումների հիշեցման եւ բազմաթիվ այլ հնարավորություններով: Այդ ամենը հասանելի է Beeline-ի գործող եւ նոր բաժանորդների համար:

«Beeline-ը մշտապես զարգացնում է իր ծառայությունները, հատկապես համակցված առաջարկները, որոնք շատ պահանջված են մեր բաժանորդների շրջանում եւ թույլ են տալիս առավելագույնս օգտվել ժամանակակից տեխնոլոգիաների ընձեռած հնարավորություններից։ Դրանք օր օրի դառնում են էլ ավելի պարզ, հարմար եւ շահավետ։ Վստահ եմ, մարզերի մեր բնակիչները կգնահատեն այս փոփոխությունները եւ սիրով կօգտվեն նոր ծառայություններից»,- նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։