11:19 | 22.11.18 | Նորություններ | 3153

Ռալֆ Յիրիկյանը մասնակցել է Երեխաների համաշխարհային օրվան նվիրված հանդիպմանը

Նոյեմբերի 21-ին ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում մասնակցել է Երեխաների համաշխարհային օրվան նվիրված հանդիպմանը:

Երեխաների համաշխարհային օրը, որը նշվում է նոյեմբերի 20-ին, նաեւ «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայի ընդունման օրն է:

Հանդիպման ընթացքում երեխաները բարձրաձայնել են իրենց հուզող խնդիրների մասին: Նրանք լսել են ՀՀ նախագահի, Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Տանյա Ռադոչայի, ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի եւ «Սինոփսիս Արմենիա» ընկերության տնօրեն Հովիկ Մուսայելյանի ելույթները, քննարկել իրենց ներկայացրած խնդիրների հնարավոր լուծումները մեծահասակների հետ:

Հայաստանի Հանրապետությունը վավերացրել է «Երեխայի իրավունքների մասին կոնվենցիան» 1992թ.: