14:27 | 19.11.18 | Նորություններ | 12073

Ucom-ում հնարավոր է կտրուկ իջեցված գներով ձեռք բերել Samsung սմարթֆոններ

Ucom-ում մինչեւ դեկտեմբերի 5-ը հնարավոր է կտրուկ իջեցված գներով ձեռք բերել 2018թ. արտադրված Samsung Galaxy J4 եւ Samsung Galaxy J2 մոդելները:

Վաճառքում առկա են նշված մոդելների սեւ եւ ոսկեգույն երանգները, իսկ Samsung Galaxy J2-ն առկա է նաեւ արծաթագույն եւ կապույտ երանգներով։

«Ինչպես միշտ, Ucom-ը հնարավորություն է ընձեռում տարբեր նախասիրություններ եւ հնարավորություններ ունեցող իր հաճախորդներին ընտրել իրենց համար գին-որակ հարաբերակցության ամենաօպտիմալ տարբերակը։ Այս տարվա ընթացքում Ucom-ը ոչ միայն ընդլայնել է սմարթֆոնների տեսականին, այլեւ կտրուկ գնիջեցման բազմաթիվ առաջարկներ է ներկայացրել տարբեր հնարավորությունների տեր մարդկանց համար»,- նշել է Ucom ընկերության համահիմնադիր եւ գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։

Ucom ընկերության բաժանորդները կարող են ցանկացած պահի ձեռք բերել նորագույն սմարթֆոններ՝ երաշխիքային եւ հետերաշխիքային սպասարկման հնարավորությամբ։ Սմարթֆոնների հնարավորություններին կարելի է ծանոթանալ Ucom-ի ինտերնետ խանութում: