12:27 | 12.11.18 | Նորություններ | 2578

Facebook-ը երաժշտական հավելված է գործարկել

Facebook-ը գործարկել է Lasso հավելվածը, որի միջոցով օգտատերերը կարող են ձայնագրության տակ երգել ու պարել եւ կիսվել ստացված 15 վայրկյանանոց տեսահոլովակներով:

Lasso-ն հասանելի է AppStore-ում եւ Google Play-ում: Հավելվածում առկա է խոշոր երաժշտական գրադարան եւ մեծ քանակությամբ աուդիո էֆեկտներ:


Հավելվածը հնարավորություն է տալիս բաժանորդագրվել օգտատերերի թարմացումներին, հեշթեգերի միջոցով կոնտենտ որոնել: Առանձին էջում նաեւ կարելի է տեսնել վերջին օրվա լավագույն հեղինակներին: Lasso-ի միջոցով հնարավոր է նաեւ գրառումներ կատարել Facebook Stories-ում:

Նշենք, որ շուկայում Lasso-ի գլխավոր մրցակիցը 2016թ. գործարկված TikTok հավելվածն է: